Yerkir.am-ը գրում է.Թուրքիայում հունվարի 25–ի առավոտյան ձերբակալված քուրդ պատգամավոր Օսման Բայդեմիրն ազատ է արձակվել։
Թուրքական Cumhuriyet պարբերականի փոխանցմամբ՝ Օսման Բայդեմիրը ներկայացել էր Դիարբեքիրի դատարան KCK–ի (Քուրդիստանի համայնքների միություն) գործով դատավարությանը, որի ժամանակ էլ ձերբակալվել էր։
Ավելի ուշ նրան եւ եւս մի քանի ձերբակալված քուրդ պատգամավորների ազատ են արձակել։
Նշենք, որ Դիարբեքիրի քաղաքապետ եղած տարիներին Օսման Բայդեմիրի աջակցությամբ վերանորոգվել է հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին, Դիարբեքիրի մուտքի մոտ տեղադրվել հայերենով «Բարով եկաք Դիարբեքիր» ցուցանակը։ Օսման Բայդեմիրը Հայոց ցեղասպանության համար ներողություն է խնդրել հայերից եւ այցելել Երեւանում Ցեղասպանության հուշահամալիր։
Նյութի աղբյուր՝ http://www.yerkir.am/news/view/121967.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել