Instagram-ը ուղիղ հեռարձակումներ է սկսելPanarmenian.net-ը գրում է.
 Instagram լուսանկարչական ծառայության թիմը հայտարարել է իր օգտատերերի համար ամբողջ աշխարհում, այդ թվում նաև Հայաստանում, ուղիղ հեռարձակումներ սկսելու մասին:
 Այդ հնարավորությունն ազդարարվել էր նոյեմբերի վերջում, իսկ դեկտեմբերին արդեն այն գործարկվեց ԱՄՆ-ում: Այժմ սկսվում է տարածումն աշխարհով մեկ: Ըստ մշակողների, ուղիղ եթերի գործառույթը հասանելի կլինի Instagram Stories բաժնում, գրում է Ferra.ru-ն:
 Հեռարձակում սկսելու համար պետք է մտնել հավելվածի Instagram Stories բաժինը և անցնել Live ռեժիմի: Օգտատերերը կտեսնեն Live գրությունը օգտատերի պատմության պատկերակի վրա և կկարողանան միանալ եթերին, ինչպես նաև սրտիկներ ու մեկնաբանություններ ուղարկել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել