Էս գրքից սկսվեց իմ ծանոթությունը Հակոբ Հակոբյանի արվեստի հետ:
1983, տասը տարեկան էի, բայց հիշում եմ,՝ինչ հավեսով էի նայում, միգուցե հորս ոգեւորությունն էր փոխանցվել, չգիտեմ, հետո հաճախ տեսել եմ բնօրինակները Նկարիչների միության տարբեր ցուցահանդեսներին, այն ժամանակ Նկարիչների տան երկու դահլիճները դեռ բարձր էին, լուսավոր, հատուկ անկրկնելի միջավայրով, նույնիսկ հատակի ճռճռալը միայն հաճելի էր:
Էհ, շատ կարոտեցի էդ խորհրդավոր մթնոլորտը, զգացմունքը:
Բոլոր դեպքերում էս գիրքը իր կարեւոր ու հատուկ տեղը ունի իմ գրադարանում:
Հոգիդ լուսավորվի, Վարպետ:
Նյութի աղբյուր՝ http://dabavog.livejournal.com/582969.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել