Եթե հանդիսավոր երեկոյի կամ կարևոր հանդիպման եք գնալու և կամ որևէ այլ միջոցառման, որին պետք է անպայման լավ տեսքով ներկայանալ, բայց նայելով ձեզ հայելու մեջ, դժգոհ եք մնում, տեսնում եք մանր կնճիռների ցանց, պարկիկներ աչքերի տակ, կարմրած կոպեր, լայն ծակոտիներ, ապա մի հուսահատվեք։ Հետևելով մեր խորհուրդներին, որոնք բարդ չեն, կկարողանաք բառիս բուն իմաստով կես ժամվա ընթացքում շտկել այդ անմխիթար պատկերը, դառնալ ավելի երիտասարդ ու գրավիչ, պայծառ ու հանգստացած տեսք ունենալ։Եթե մաշկը չոր է, դեմքը շփեք սնուցող քսուքով (կամ կաթով՝ կիսով չափ խառնած ձեթով, լավ է՝ ձիթապտղի), իսկ եթե մաշկը յուղոտ է, ապա՝ լոսյոնով։Եփեք միջին մեծությամբ կարտոֆիլ, կեղևը մաքրեք, տրորեք պատառաքաղով և ավելացրեք 1 թեյի գդալ ձիթապտղի յուղ կամ թթվասեր։ Այդ դիմակը տաք-տաք դրեք աչքերի տակ՝ ստորին կոպի վրա և աչքերի արտաքին անկյուններին, ինչպես նաև բերանի շուրջը և պահեք 20 րոպե։ Միաժամանակ վերին կոպերին 20 րոպե պահեք խծուծներ՝ թաթախված երիցուկի կամ թեյի սառը թուրմով։ Փակեք աչքերը և պառկեք 20 րոպե, թուլացեք։ Լավ է ոտքերի տակ մեծ բարձ դնել, դա կուժեղացնի գլխի արյան շրջանառությունը՝ այդպիսով լավացնելով դեմքի տեսքը։ Այնուհետև հանեք խծուծները, լվացեք կարտոֆիլի դիմակը սառը ջրով և ստորին կոպերին բարակ շերտով սնուցող քսուք քսեք։Կարելի է դեմքի և վզի մաշկը թարմացնել և կորյակների սև կետերից ու լայնացած ծակոտիներից այսպես ազատվել։ 1 ճաշի գդալ օճառաջուրը խառնեք կես թեյի գդալ կերակրի սոդայի և կես թեյի գդալ մանր աղի հետ։ Թանզիֆը թրջեք 3-տոկոսանոց ջրածնի գերօքսիդով, փաթաթեք դրանով մատը և խառնուրդը շրջանաձև շարժումներով շփեք սև կետերի վրա։ Միաժամանակ տարածեք ամբողջ դեմքին։ Լվացվեք 2-3 րոպե անց տաք, այնուհետև եռացրած-սառեցրած ջրով։Դրանից հետո պատրաստեք խմորիչի դիմակ։ Յուղոտ մաշկի համար. 1 ճաշի գդալ խմորիչը լուծել 3-տոկոսանոց ջրածնի գերօքսիդի մեջ այնպես, որ թթվասերի խտության խյուս ստացվի։ Չոր մաշկի համար, խմորիչը լուծել ձեթի մեջ, նորմալ մաշկի համար՝ կաթի մեջ։ Դիմակը քսեք դեմքին բամբակե խծուծով, պահեք 10-15 րոպե։ Եթե դիմակի ազդեցության ժամանակ այրոց զգաք դեմքին, ավելի շուտ հանեք։ Այնուհետև դեմքը լվացեք տաք, ապա սառը ջրով։ Եթե չոր մաշկ ունեք, դիմակը լվացեք երիցուկի թուրմով կամ կաթով խառնած ջրով և սնուցող քսուք քսեք։ Խմորիչի դիմակը առատ է B խմբի վիտամիններով և շատ սնուցող է մաշկի համար։ Այն կիրառելուց հետո մաշկը դառնում է փափուկ, բարձրանում է տոնուսը, լավանում են դեմքի գույնը, արյան շրջանառությունը և նյութափոխանակության գործընթացները, նեղանում են ծակոտիները, և նվազում է թառամածությունը։Այս պարզ միջոցները նկատելիորեն կթարմացնեն ձեր դեմքը։ Այժմ մնացել է միայն շպարվել։ Եվ դուք թագուհի եք։
Նյութի աղբյուրը` այստեղ