Այն մարդիկ, որոնց պատճառով դուք լացեք եղել, կարող եք համոզված լինել, որ պատասխան են տալու ձեր ամեն մի արցունքի համար
Ամեն բանի մեջ տեսեք լավը և թույլ մի տվեք, որ վիշտը ներխուժի ձեր կյանք: Մենք հաճախ ենք տեսնում արցունքներ: Մեր կյանքում լաց են լինում բոլորը` կանայք, տղամարդիկ, մեծահասակները, երեխաները: Ծիծաղն ու լացը շատ մոտ են միմյանց, նաև մարդիկ հաճախ են երջանկությունից, հուսահատությունից, ձանձրույթից, և մենակությունից լաց լինում: Արցունքները յուրաքանչյուրի կյանքի անբաժան մասն են կազմում: Արցունքներով մարդիկ ելք են գտնում, որպեսզի դուրս գան կուտակված զգացմունքներից, իսկ երեխաները, որոնք դեռ խոսել չեն կարողանում` ընդհանրապես արցունքներով, և ճիչով են ուշադրություն գրավում: Լացելը նոռմալ երևույթ է: Իհարկե շատերը ամաչում են հրապարակավ լաց լինել, սակայն պետք է գիտակցել, որ լացում են ոչ թե թույլ մարդիկ` այլ նրանք որոնք երկար ժամանակ ուժեղ են եղել: Եթե ձեզ ոմանք ցավ են պատճառել, և դուք լացեք եղել, կարող եք համոզված լինել, որ պատասխան են տալու ձեր ամեն մի արցունքի համար: Ոմանք էլ լացելով իրենց խնդիրները ու դժվարություններն են ցույց տալիս կողակիցներին և կարեկցանք են փնտրում: Լինում են ապաշխարության արցունքներ, քանի որ շատերը այնպիսի սխալներ են թույլ տալիս, որ ցանկանում են ուղղել, բայց արդեն անհնար է: Արցունքները մաքրում են աչքերը օտար օբյեկտներից, և հանում են հոգնածությունը, իսկ մեզանից սթրեսը: Ավելորդ է ասել որ արցունքները հիմարություն են, քանի որ բնորոշ են բոլորին: Կարևոր է հիշել, որ արցունքները կյանքում թեև տեղ են զբաղեցնում, սակայն մեծ տեղ է զբաղեցնում նաև ուրախությունը: Գոյություն չունեն լիովին դժբախտ կամ լիովին երջանիկ մարդիկ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել