Yerkir.am-ը գրում է.

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ Միջերկրական ծովից մեր տարածաշրջանին է մոտենում հզոր ցիկլոն: Մինչ առաջիկա եղանակային փոփոխությունների մասին խոսելը, Սուրենյանն ասաց, որ հարյուր տարվա կտրվածքով հազվագյուտ երևույթ է այն, որ Արարատյան դաշտում մառախուղի տևողությունը հասավ 40 օրվա:

«Այսպիսի դեպք հարյուր տարվա մեջ եղել է հինգ անգամ»,- ասաց Սուրենյանը՝ հավելելով, որ հունվար ամսին եղել են բազմաթիվ տաք օդային ալիքներ, որոնք, սակայն, որևէ ազդեցություն չեն ունեցել Արարատյան դաշտի եղանակի վրա:

«Բայց եղել են տարածքներ, որտեղ գրանցվել է բավականին բարձր ջերմային ֆոն: Մեղրի, Կապան, Ագարակ հատվածում օդի ջերմաստիճանը հասել է մինչև պլյուս տասնյոթի, Տավուշում՝ պլյուս տասնհինգ աստճանի, լեռնային շրջաններում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը հասել է պլյուս չորսից հինգի»,- ասաց Սուրենյանը՝ հավելելով. «Արարարտյան դաշտում այս ձմեռ արձանագրել խիստ ձմեռ, սխալ կլինի, քանի որ խիստ ձմեռ է համարվում, երբ օդի ջերմաստիճանն ամսվա ընթացքում հասնում է մինուս 20-25, իսկ առանձին օրերին՝ մինչև մինուս 30 աստիճանի , սակայն Երևանում և Արարատյան դաշտում առհասարակ ամենացածր ջերմաստիճանը եղել է -18 աստիճան»:

Սուրենյանը, սակայն, բացատրեց՝ ինչով էր պայմանավորված ցրտի սաստիկ զգացողությունը: «Ցուրտը սարսափելի էր թվում, որովհետև կան երկու գործոններ: Կա ջերմաստիճան և զգացողական ջերմաստիճան: Զգացողական ջերմաստիճանը կախված է օդի խոնավությունից, բարձր օդի խոնավություն դեպքում ջերմաստիճանը 5-6 աստիճանով ավելի ցուրտ է ընկալվում, քան փաստացի ջերմաստիճանը: Մինուս 12-ը կարող է ընկալվել մինչև մինուս 18 աստիճան: Երկրոդ գործոնն էլ արևի լույս բացակայությունն է»,- ասաց նա: Սուրենյանի խոսքով՝ Միջերկրական ծովից մեր տարածաշրջանից մոտենում է հզոր ցիլոն:

«Այսօր առավոտյան արդեն զգացվում է ցիկլոնի ազդեցությունը, ջերմաստիճանի բարձրացում կա, որը դեռ Արարատյան դաշտ չի հասել: Երեկվա հետ համամատած օդի ջերմաստիճանը շատ շրջաններում տասից տասնհինգ աստիճանով բարձրացել է, ուժեղ տաք օդի ներհոսք է գալիս դեպի հանրապետություն: Որոշ հատվածներում նույնիսկ դրական ջերմաստիճան է գրանցվել գիշերվա ընթացքում»,- նշեց Սուրենյանը՝ ավելացնելով. «Այսօր կեսօրից հետո արդեն կզգացվի հզոր ցիկլոնի ազդեցությունը: Այսօր և վաղը գտնվելու ենք ցիկլոնի ազդեցության ծայրամասերում, ինչով պայմանավորված տեղումների ինտենսիվությունը կլինի թույլ: Հունվարի 26-ի լույս 27-ի գիշերը մոտնում է ցիկլնոի կենտրոնը: Հունվարի 27-ին, 28-ին գտնվելու են ցիկլնոի ազդցության գոտում, բոլոր շրջաններում համատարած կտեղա ձյուն, լեռնային շրջաններում կլինի բուք, ցածր հորիզոնական տեսանելություն, ճանապարհներին մերկասառույց կլինի»:

Սուրենյանի խոսքով՝ հունվարի 29-ին նախորդող գիշերը տեղումները կպահպանվեն, իսկ առավոտյան արդեն ցիկլոնը կսկսի ուժը կորցնել, և տեղումների ինտենսիվությունը կփոքրանա, հունվարի երեսունին դուրս կգա մեր հանրապետոթւյուն տարածքից: «Հունվարի 26-27-ն ընկած ժամանակահանտվածում օդի ջերմաստիճանը ևս 8 աստիճանով կբարձրանա: Փետրվարի համար ջերմաստիճանի կտրուկ բարձրացումներ պետք չէ ակնակալել: Պարզեցումից հետո օդի ջերմաստիճանը կնվազի, չի բացառվում, որ կրկին կլինեն սառնամանիքներ»,- եզրափակեց Սուրենյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել