Վերջին շրջանում զգալիորեն աճում են կաթնամթերքի գները, մինչդեռ Հայաստանում կաթնամթերքի արտադրությունը իրականում կախված է ներքին անարատ կաթնարտադրության ինքնարժեքից, ներմուծվող կաթի փոշու գնից: Կաթնամթերքի ինքնարժեքը չի բարձրացել, ներմուծվող փոշու գինը չի աճել, յուղայնությունը հիմնականում նույնն է մնացել, սակայն գները կարծես թե օրեցօր են բարձրանում: Օրինակ` թթվասերի գինը` մի քանի ամիս առաջ 450 գրամ տարրայով թթվասերը արժեր 350 դրամ, այսօր այն արժի արդեն 450 և ավելի դրամ:
Իսկ Տնտեսական Մրցակցության Պաշտպանության Պետական Հանձնաժողովը համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու փոխարեն, հանգիստ հետևում է, թե ինչպես են արտադրողները գերշահույթ ստանում: Իսկ երբ հանրային բողոք կամ ընդվզում է սկսվում որևէ ապրանքատեսակի գնի չհիմնավորված թանկացման համար, և վերջապես գործը հասնում է դիվան բաշուն` ՏՄՊՊՀ-ին, ապա այն երկարատև նիստերի և գործընթացների արդյունքում տուգանում է արտադրող ընկերությանը և տուգանում գերշահույթի կեսն էլ չհասնող գումարի չափով:
Ահա քեզ տնտեսական մրցակցություն պետական պաշտպանություն: Որոշում է պաշտպանել սպառողին, երբ դանակն արդեն ոսկորին է հասել և տուգանում է սպառողներից գռփված գումարների շատ քիչ մասը: Արդյունքում` մեկ-երկու արտադրող բիզնեսմեն հարստանում է` աղքատացելով ժողովրդին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.khachikyan/posts/501646633205986
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել