Էդվարդ Միրզոյան, Ֆլորա Մարտիրոսյան, Վլադիմիր Աբաջյան, Հովհաննես Գրիգորյան, Բաբկեն Հարությունյան, Հակոբ Հակոբյան... այլք... մեզնից հեռանում են մեր մեծերը, իսկ տեղն անլցնելի է մնում... ասպարեզ են գալիս ճշմարիտ արժեքների հետ որևէ կապ չունեցող մարդիկ` անտաղանդ արվեստագետներ, մի կերպ թեկնածուականը պաշտպանած պսևդոգիտնականներ, կենաց ասողներ, զանգ կախողներ, և այլն, և այլն... ամեն այսպիսի կորստից հետո ինձ` որպես հայ մարդ, քաղաքացի, ինչ-որ տեղ դատարկված ու որբացած եմ զգում... Վարպետին` Հակոբ Հակոբյանին վերջին անգամ հանդիպեցի անցած տարի նկարչի տանը... ոգևորված պատմում էր իր ապագա ծրագրերի մասին... խաղաղություն անհանգիստ հոգուդ, Վարպետ...
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/davit.sargsyan/posts/3982732066145
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել