Operativ.am-ը գրում է․
Իրաքի Մոսուլ քաղաքի բնակիչների մեկն իր որդուն Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի պատվին է անվանակոչել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «The Washington Post»-ին:
25-ամյա Հասան Ջամալը երեք երեխաների հայր է, ով ոչ մի բառ չգիտի անգլերեն: Իր կնոջը նա հայտնել է, որ եթե տղա ծնվի, ապա նրան կանվանակոչի ի պատիվ ամերիկացի նախագահի: Իր խոստումը տղամարդը կատարել է: Նոյեմբերի 23-ին ծնված տղան ստացել է Թրամփ Հասան Ջամալ անունը:
Հայրը հպարտ է իր որոշմամբ:
«Ինձ ամենաշատը դուր է գալիս և հիացնում Թրամփը նրանով, որ նա իր վրա վստահ մարդ է և հաջողակ գործարար»,- հայտնել է Ջամալը:
Նյութի աղբյուր՝ http://operativ.am/?p=210290&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



