Քրիստինան և Մեթյուն հանդիպում էին արդեն 5 տարի:
Մի անգամ աղջիկը սիրելիին օդանավակայան էր ճանապարհում. նա պատրաստվում էր ժամանակն ընկերների հետ անցկացնել:
Այդ ժամանակ Քրիստինան նույնիսկ չէր ենթադրում, որ շուտով նրա կյանքը մեծապես կփոխվի…
Մի քանի ամիս անց աղջիկն իմացավ՝ ինչով էր այդ ամբողջ ժամանակ զբաղվել Մեթյուն:
Նա Քրիստինային փոքրիկ տեսանյութ է ցույց տվեց, որն աղջիկը դիտեց արցունքները մաքրելով:
Պարզվում է՝ երիտասարդը բոլորովին ընկերների հետ չի զվարճացել:
Նա հյուր է գնացել իր ընկերուհու ընտանիքին…
Երիտասարդը որոշել է իմանալ Քրիստինայի հարազատների մասին՝ արդյոք նրանք պարաստ են իրեն ընդունել իրենց ընտանիք:
Նա ուզում էր ամուսնանալ Քրիստինայի հետ:
Ամենահուզիչ պահերից մեկն այն էր, երբ Քրիստինայի տատիկը Մեթյուին է նվիրում իր նշանադրության մատանին:
Քրիստինան չկարողացավ զսպել արցունքները, երբ Մեթյուն գնաց իր հոր գերեզմանին՝ նրա հետ խոսելու…
Ֆիլմի ավարտից հետո Մեթյուն ծնկի եկավ և աղջկան խնդրեց իր կինը դառնալ:
Իհարկե, Քրիստինան համաձայնվեց:
Ստորև կարող ես տեսնել փոքրիկ ֆիլմ, որը Մեթյուն նվիրել է իր ապագա կնոջը…