Newmag-ը գրում է.Երբ ջերմաչափի սնդիկը ցույց է տալիս զրոյից ցածր ջերմաստիճան, երբ քաղաքը է կորչում մառախուղի թանձր շերտի տակ, մրսելն ու հիվանդանալը դառնում են անխուսափելի: Դրա համար պետք է հետևել մեր առաջարկած դեղատոմսին.
7:00 — ընդունել տաք ցնցուղ
Արթնանալով բարձ ջերմությամբ, դժվար թե անմիջապես ցանկանաք գնալ լոգարան: Մինչդեռ պետք է: Տաք ցնցուղն արագ ապաքինվելու համար շատ կարևոր է: Տաք ջուրը կասեցնում է դողը, իսկ գոլորշին մաքրում է շնչուղիները:
8:00 — նախաճաշին անհրաժեշտ է ուտել հատապտուղներով շիլա
Ճիշտ սննդակարգը առողջացման գործընթացի կարևորագույն բաղադրիչներից է: Անհրաժեշտ է խմել նարնջի հյութ՝C վիտամինի պաշարն ավեացնելու համար և ուտել մի մեծ ափսե հատապտուղներով շիլա:
10:00 __ ինգալացիա անելու ժամանակն է
Մրսածությունը կարող է առաջացնել շնչառական ուղիների խցանում, որի արդյունքում դուք կունենաք ուժեղ գլխացավ: Այն հեշտ է հաղթահարել այնպիսի դեղամիջոցների օգնությամբ, ինչպիսիսք են Պարացետամոլը և Ասպիրինը: Չպետք է մոռանալ նաև հազի դեմ սառնաշաքարները, դրանք օգնում են թքարտադրությանը և թուլացնում են լարվածությունը կոկորդում: Ցավը մեղմելու և շնչառական ուղիները մաքրելու համար կարող եք նաև գլուխը մինչև 5 րոպե պահել տաք գոլորշու վրա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:



