Տղերք, եթե համոզված եք, որ առավելություններ ունեք կանանց նկատմամբ, ինչո՞ւ է պետք վախենալ նրանից, որ կանայք ու տղամարդիկ ունենան հավասար հնարավորություններ, փաստացի հավասար իրավունքներ ու պարտականություններ, ինչո՞ւ է պետք վախենալ հավասար մրցակցությունից: Թող լինի ամեն ինչում իրոք հավասար ոչ միայն իրավականորեն, այլեւ փաստացի, ու թող համահավասար մրցակցության մեջ ապացուցվեն կամ հերքվեն ավանադaկան եւ ոչ ավանդական դերերն ու կաղապարները: Վախո՞ւմ եք` կոֆե դնող էլ չլինի ձեզ: Իսկ չե՞ք վախում, որ կանանց տիպ կա, որ էդ կոֆե դնելն ու մնացածը շանտաժ է սարքում ձեր գլխին, ու ձեզ թվում է, որ առանց կոֆե դնող ու կենցաղային այլ գործե8 անող կնոջ չեք կարող գոյատեւել (մեծագույն սուտ, ի դեպ): Համ էլ ինչո՞ւ եք բացառում, որ նոր՝ հավասար պայմաններում կանայք կարող է իրենց կամքով ու հաճույքով ձեզ կոֆե էլ դնեն, ամեն ինչ էլ անեն, եթե վաստակեք սենց ասած էդ «սուրբ» իրավունքը: Մի խոսքով ամոթ է, որ «որսորդ» տղերքը վախում են ազատ մրցակցությունից՝ դաշտից, որն ավանդաբար իրենց է վերագրվում: )) Կես-կատակ, կես լուրջ եմ գրել, շատ ծանր չտանեք: )

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել