Wedding.am-ը գրում է.

Հարց. Ինչպես կարո՞ղ են ՀՀ քաղաքացիները, օրինակ մարզային գրանցում ունեցող, իրենց ամուսնության գրանցումը կազմակերպել իրենց ոչ գրանցման վայրում, օրինակ Երևանում: Ի՞նչ ժամկետներում կարող են դիմել ՔԿԱԳ և ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ:

Հարցին պատասխանում է Հանրային պաշտպան Աշոտ Նուրիջանյանը

Պատասխան. Ամուսնության պետական գրանցումը կատարում է ամուսնացողներից մեկի բնակության վայրի ՔԿԱԳ մարմինը: Ամուսնությունը կարող է գրանցվել նաև Երևան քաղաքում՝ ՔԿԱԳ <<Ամուսնության պալատ>> գործակալությունում, ք. Երևան, Զաքիյան փ. 3 հասցեում: Ամուսնացող անձինք ՔԿԱԳ մարմին են ներկայացնում ամուսնության համատեղ գրավոր դիմում: Համատեղ դիմումի մեջ պետք է հաստատվի ամուսնության փոխադարձ կամավոր համաձայնությունը և ամուսնական տարիքի հասնելը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով սահմանված` ամուսնությանն արգելք հանդիսացող հանգամանքների բացակայության փաստը:

13528206_1378222135528178_3848700340880546995_o

Ամուսնության մասին համատեղ դիմումի մեջ պետք է նշվեն հետևյալ տեղեկությունները. ա) ամուսնացող անձանցից յուրաքանչյուրի անունը, հայրանունը, ազգանունը, ազգությունը, ծննդյան վայրը և ժամանակը, քաղաքացիությունը, բնակության վայրը, կրթությունը, աշխատանքի վայրը և զբաղմունքը. բ) ամուսնացող անձանց կողմից ընտրվող ազգանունը` ամուսնության պետական գրանցումից հետո. գ) ընտանեկան դրությունը. դ) ամուսնացողների անձը հաստատող փաստաթղթերի տվյալները. ե) անհրաժեշտ այլ տեղեկություններ: Ամուսնացող անձինք ստորագրում են ամուսնության մասին համատեղ դիմումը և նշում այն ներկայացնելու ժամանակը: Ամուսնության մասին համատեղ դիմում տալու հետ միաժամանակ անհրաժեշտ է ներկայացնել՝ ա) ամուսնացողների անձը հաստատող փաստաթղթերը. բ) եթե անձը նախկինում գտնվել է ամուսնության մեջ, նաև նախորդ ամուսնության դադարման մասին փաստաթուղթը. գ) եթե ամուսնացող անձը 16 կամ 17 տարեկան է, ապա ամուսնացող անձի ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի՝ նոտարական կարգով հաստատված կամ ՔԿԱԳ մարմնում տրված գրավոր համաձայնությունը: Ամուսնության պետական գրանցումն իրականացվում է ՔԿԱԳ մարմին ամուսնացող անձանց ներկայացրած համատեղ դիմումում նշված օրը, սակայն ոչ շուտ, քան դիմումը ներկայացնելու օրվան հաջորդող 10-րդ օրը և ոչ ուշ, քան երեք ամիսը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել