Հանրապետության տարածքում առաջիկա 5 օրերին սպասվում է հիմնականում առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը մի փոքր կբարձրանա։
Հունվարի 24-ին, 25-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: 25-ի երեկոյան ժամերից, 26-28-ը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում և լեռնանցքներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Արտակարգ իրավիճակների նախարարությունը զգուշացնում է, որ հունվարի 26-28-ն առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-18 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 26-ի գիշերը կբարձրանա 8-10 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի: Երևանում հունվարի 24-ին, 25-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: 25-ի երեկոյան ժամերից, 26-28-ը սպասվում է ձյուն:

Երևան քաղաքի հունվարի 24-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 7.60C (1984 թ.),
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ —26.00C (1972 թ.),
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ —4.90C։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել