Նագանը ոչ միայն ատրճանակ է, այլև խորհրդանշում է մի ամբողջ դարաշրջան:

Այդ զենքը հնարավորություն է տալիս 35 մետր հեռավորությունից խոցել 2.54 սմ հաստությամբ չոր տախտակները, որոնք միմյանցից գտնվում են 8 սմ հեռավորության վրա:

Նագան տեսակի ատրճանակը մինչև 2005թ.-ը օգտագործվում էր Բելառուսի թիկնազորային ծառայությունում:
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին նագանը շատ մեծ տարածում ուներ, քանի որ ուներ շատ առավելություններ:
Բացի այդ՝ նագանը 2-րդ համաշխարհային պատերազմի տարիներին ՏՏ տեսակի ատրճանակի հետ լայն տարածում էր գտել զորքերում:


Նագան ատրճանակի հեղինակները բելգիացի Էմիլ և Լեոն Նագան եղբայրներն են: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել