Newmag-ը գրում է.90- ականները այդ սերնդի հուշերում տպավորված է որպես ամենահակասական, դժվար ու նույնիսկ որոշ իմաստով էկզոտիկ ժամանակաշրջան: Էներգետիկ ճգնաժամի ժամանակ կար հոսանքի և ջեռուցման երեք աղբյուր` վառարան, ավոտմեքենայի մարտկոց և «լևի հոսանք»:
Միանգամից փակված գործարանները մարդկանց ստիպեցին ապրելու համար վաճառել սեփական իրերը: Փողոցների ամեն անկյունում կարող էիր գտնել ամեն ինչ: Դրանց առյուծի բաժինն ընկնում էր գրքերին, հատկապես խորհրդային «կանաչ հանրագիտարաններին»: Ու այդ ժամանակներից սկսած երևանյան փողոցներում ու գետնանցումներում իրենց հաստատուն տեղը գրավեցին գրավաճառները:
Գրախանութները քիչ էին և թանկ: Գետնանցումներում հնարավոր էր գտնել ուզածդ գիրքը ուզածդ գնով: Նույնիսկ կարող էիր սակարկել: Գրավաճառները ինչ որ իմաստով քաղաքի և այդ հասարկության այցետոմսն են:
Այնտեղ էր, որ «շաուրմայանոցի» կողքին միշտ կանգնած էր թավ մորքուվ գրավաճառը՝ փափուկ Նոյը բերանին: Դեմքի անբարեհունչ արտահայտությամբ, համբերատար կարող էր պատմել ցանկացած գրքի բովանդակության մասին` հարևանությամբ հնչող ռաբիզ երաժշտության ֆոնին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Նյութի աղբյուր՝ https://newmag.am/2017/booksellers/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



