Panarmenian.net-ը գրում է.Հայաստանում 2 մլն տարվա վաղեմության մարդու բնակավայր է հայտնաբերվել: Ըստ փորձագետների, դա գիտությանը հայտնի ամենահին նման վայրերից է, գրում է naked-science.ru-ն:
Հայտնագործության մանրամասները ներկայացրել է ՌԴ Գիտությունների ակադեմիայի Նյութական պատմության ինստիտուտի ղեկավար Վլադիմիր Լապշինը: Բնակավայրը հայտնաբերվել է վաղ պալեոլիթի քարանձավներից մեկում տարվող աշխատանքների ժամանակ: Պեղումների հստակ տեղը չի նշվում:
Դա մարդկության պատմության այն շրջանն է, որը սկսվել է պալիոցենի դարաշրջանի ավարտիից հետո: Մ.թ.ա 2,6-150.000 տարիներին Homo habilis-ը նման էր դրիոպիտեկներին և ավստրալոպիտեկներին, սակայն նրա սոցիալական հարաբերություններն ավելի բարդ էին, ավելի զարգացած: Նրանք ապրում էին բնության հաշվին` սկսելով օգտագործել քարե գործիքներ ու կրակ: Որպես հիմնական զբաղմունք որսն էր ու հավաքչությունը: Նույն շրջանում է հայտնվում նաև ձկնորսությունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Նյութի աղբյուր՝ http://www.panarmenian.net/arm/news/230629/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել