Երկիրը կլոր է, Մերկուրին ամենաշոգ մոլորակն է և Արևը դեղին է։ Թվում է, թե սրանք հաստատ և անհերքելի փաստեր են, որոնք գիտեն նույնիսկ ամենաանկիրթ մարդիկ։ Սակայն ամեն ինչ այդքան էլ այդպես չէ։
BlogNews-ը հավաքել է մի շարք միֆեր, որոնք ուսուցանվում են դպրոցներում, սակայն միանգամայն անհեթեթ են։
Արդյո՞ք Երկիրը կլոր է
Այստեղ պետք է դիտարկել երկու փաստ։ Իրականում Երկիր մոլորակը անդադար փոխում է իր ձևը և չի կարելի որևէ ստույգ տեսք վերագրել դրան։ Բացի այդ՝ մեր մոլորակը կլոր չէ։ Այն «տարօրինակ» տեսք ունի, որը բնութագրվում է գեոիդ տերմինով։ Ահա թե ինչպիսին է մեր մոլորակն իրականում՝ ըստ վերջին տվյալների։


Արդյո՞ք լուսինը մութ կողմ ունի

Շատերը հավատում են, որ Արեգակը լուսավորում է լուսնի միայն մի կողմը, իսկ մյուսը մշտապես խավարի մեջ է։ Սա գիտեն բոլորը, սակայն քչերը գիտեն, որ այդ պնդումը անհիմն է։ Արևը հավասարապես տաքացնում և լուսավորում է լուսնի երկու կողմերն էլ, սակայն Երկիր մոլորակի պտտման պատճառով մենք տեսնում ենք միայն մեկ կողմը։
Արդյո՞ք Մերկուրիում ավելի շոգ է, քան մյուս մոլորակներում

Սա տրամաբանական է թվում, քանի որ Մերկուրին ամենամոտն է արևին։ Սակայն իրականում Վեներայի մակերևույթի ջերմաստիճանը մոտ 130 աստիճանով ավելի բարձր է, քանի Մերկուրիինը։ Սա բացատրվում է նրանով, որ Վեներան մթնոլորտ չունի, մինչդեռ Մերկուրիի մթնոլորտը կազմված է խիտ ածխաթթու գազից։
Արդյո՞ք Արևը դեղին է

Շատերը վստահ են, որ Արևը դեղին է։ Սակայն իրականում այն սպիտակ լույս է արտանետում։ Իսկ մեր մոլորակի մթնոլորտը բեկում է այդ սպիտակ լույսը, ինչի արդյունքում մարդն այն ընկալում է որպես դեղին լույս։
Արդյո՞ք մարդը կպայթի, եթե տիեզերք դուրս գա առանց հատուկ հագուստի

Սա շատ տարածված պատկերացում է, սակայն այն ամբողջովին սխալ է։ Իհարկե, մարդու մարմինը ինչ-որ չափով կընդարձակվի, սակայն մաշկն ունի բավականաչափ ճկունություն՝ օրգանիզմը միասին պահելու համար։ Այդ պարագայում մարդը կմահանա թթվածնի պակասից։ Վակուումում գտնվելու դեպքում մարդը կկորցնի գիտակցությունը 15 վայրկյանի ընթացքում և կմահանա 2 րոպեի ընթացքում։



