Картинки по запросу Պաղեստինի նախագահ Մահմուդ ԱբբասԲեթղեհեմում տեղի ունեցող ծիսակարգի ժամանակ Աբբասը հայտարարել է, որ Պաղեստինում բնակվող հայերը և քրիստոնյաները հանդիսանում են «այս երկրի աղը» և երբեք չեն լքի այն:

«Հայերը պետք է միշտ ապրեն և՛ Երուսաղեմում, և՛ Ռամալայում, և՛ Բեթղեհեմում: Նրանք, ովքեր ցանկանում են, որ հայերը գնան այստեղից, թող հենց իրենք էլ լքեն Պաղեստինը»,- հայտարարել է Պաղեստինի առաջնորդը: Աբբասը պաղեստինյան ազգի թշվառ վիճակը համեմատել է նույն այն վիճակի հետ, ինչպիսին Ցեղասպանությունից հետո հայերն էին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել