
1976 թ. հայտնաբերվելուց հետո շնաձկների այս հազվագյուտ տեսակը մի քանի անգամ է հայտնվել մարդու աչքերի առջև: Դրա տարբերակիչ առանձնահատկությունը, ինչպես կռահեցիք, հսկայական բերանն է, որը հիմնականում օգտագործում է փոքր ձկներ և պլանկտոններ կուլ տալու համար:
4. Հաուլիոդներ

Օրվա ընթացքում այս ձկները մնում են ջրի խորքում, սակայն երբ գալիս է գիշերը, սրանք սկսում են ազատորեն շրջել օվկիանոսում և հաճախ ընկնել ձկնորսների ցանցը: Չեն կարողանում գոյատևել գերության մեջ, այդ իսկ պատճառով հաուլիոդների մասին շատ տեղեկություններ չկան:
3. Սև կուլ տվող

Հայտնի լինելով որպես հրաշալի կուլ տվող՝ այս ձկան առանձնահատկությունը նաև այն է, որ նրա՝ իր չափերը գերազանցող ինչ-որ բան կուլ տալու ու մարսելու կարողությունը թերագնահատել պետք չէ: Այս ձկները կարողանում են իրենց զանգվածից մինչև 10 անգամ ավել իրեր կուլ տալ:
2. Ժանիքավոր

Անվանումից պարզ է դառնում, որ ողջ ջրային կենդանական աշխարհում այս ձկներն ունեն ամենախոշոր ատամները: Սակայն դրա հետ մեկտեղ ժանիքավորները չափսերով շատ փոքր են և վնաս չեն ներկայացնում մարդկանց համար: Սարսափելի է… բայց անվնաս է:
1. Չար շնաձուկ

Այս ձկների մասին շատ քիչ բան է հայտնի, քանի որ ձկնորսներին հաջողվել է ընդամենը մի քանի չար շնաձուկ բռնել ողջ պատմության մեջ: Սակայն այդ մի քանիսն էլ բավական են եղել այս ձկներին՝ մարդկանց մոտ վախ ներշնչելու համար: Ձկան երեսից, երախից և մնացած ֆիզիկական առանձնահատկություններից ելնելով՝ կարելի է ասել, որ նրա անունը շատ է համապատասխանում իրեն:



