Աշխարհի ամենայուրահատուկ ռեստորանների շարքում իր ուրույն է տեղն է զբաղեցնում Նոր Զելանդիայում գտնվող «Yellowtreehouse» ռեստորանը, որը գտնվում է 40 մետրանոց ծառի վրա:

Ռեստորանը նախագծվել է Պիտեր Էյզինգի և Լյուսի Գաունլետտի կողմից 2009թ.-ին` ռեստորան կարելի է հասնել երկար միջանցքի միջոցով:


Բելգիացիները նույնպես որոշել են զարմացնել բոլորին, քանի որ նրանց կողմից կառուցված ռեստորանն իրենից ներկայացնում է օդից կախված մեծ սեղան, որտեղ հաճախորդները ընթրում են մեծ բարձրության վրա: Ռեստորանը կրում է «Dinner in the Sky» անվանումը:


Ռեստորանային գործին մեկ այլ յուրահատուկ մոտեցում են ցուցաբերել Մալդիվյան կղզիներում, որտեղ «Ithaa Undersea» ռեստորանը գտնվում է ջրի տակ` 5 մետր խորության վրա և նախատեսված է միայն 14 հոգու համար:

Ռեստորանի պատերը ապակուց են, և հաճախորդները կարող են ընթրիքի ժամանակ հետևել ծովային կենդանիների կյանքին:


Ամերիկացիները նույնպես հետ չեն մնում մնացած ազգերից` Նյու Յորքում գործում է ռեստորան, որտեղ հաճախորդներին առաջարկում են ոչ թե սեղաններ, այլ մահճակալ: Մուտքի մոտ հաճախորդներին տրամադրում են հողաթափեր:
Ռեստորանի մեծ մասը զբաղեցնում են մեծ մահճակալները, այդ պատճառով ռեստորանում կարող են միաժամանակ գտնվել միայն 30 հաճախորդ, որոնք ընթրում են մահճակալներին պառկած դիրքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել