1486247860Araratnews.am-ը գրում է.

Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը կոչ է արել հինգշաբթի ընդհանրական աղոթք անել, որպեսզի երկրում անձրևի տեղումներ սկսվեն. TASS-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է միապետի գրասենյակի կողմից տարածած մամուլի հաղորդագրությունում:

«Բոլորը պետք է ցուցաբերեն ավելի շատ ապաշխարում, զղջում և վերադարձ առ Աստված»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ համանման ընդհանրական աղոթք էր արվել Արաբական Միացյալ Էմիրություններում, որտեղ կես տարի անձրև չէր տեղացել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել