Картинки по запросу ապրիլյան պատերազմԻնձ թվում է՝ մի տեսակ ազգային առանձնահատկություն ու բնավորություն է դարձել սուգ ու շիվան անելը, տանջահարի, հալածյալի, տառապյալի կերպար ընդունելը, ճոխ թաղումներ կազմակերպելն ու սգո օրեր նշելը:
Իսկ հաղթանակներին ու ձեռքբերումներին հպանցիկ ենք մոտենում, չենք սիրում ուրախանալ, նշել, լավը նկատել և հաղթանակողի կերպարը ընդունել ու պահել… Չի ստացվում, երևի սուգ ու շիվանը, տխրելն ու լացելն է լավ ստացվում…
Գլուխ եմ խոնարհում մեր ապրիլյան քառօրյա մարտերի զոհերի, մասնակիցների, մեր սահմանապահների, դիրքապահների, մեր զինվորների առջև առհասարակ, սակայն ես ապրիլյան այդ օրերը երբեք սուգ ու շիվանի օր չեմ ընդունի… Դրանք մեր զինվորների, մեր հերոս նահատակների հերթական հաղթանակի օրերն են…
Մայիսի 8-ը, 9-ն էլ են հաղթանակի օրեր, այդ օրերին էլ ենք ունեցել հարյուրավոր, հազարավոր զոհեր, սակայն դա չի խանգարում այն կոչել հաղթանակի օր…
Ապրիլյան քառամարտն էլ է հաղթանակ… Հաղթանակ Ալիևի հոխորտանքների, ադրբեջանական նավթադոլարների, թուրք և իսրայելցի ռազմական հրահանգիչ-խորհրդատուների նկատմամբ: Իրենց հաղթանակով, հաստատակամությամբ և խիզախությամբ նրանք օրինակ դարձան և հնարավորություն տվեցին հայտնաբերելու մեր որոշ անպատկառ սպաների, պաշտպանությունում բուն դրած թալանչիների: Հիշեցրին պաշտպանության և անվտանգության բնագավառում արմատական փոփոխություններ սկսելու անհրաժեշտության մասին…
Այո՛, ես ապրիլյան այդ օրերին մեր նահատակների, սակայն հաղթանակած հերոս զինվորների կենացն եմ խմելու, չեմ սգալու… Կզսպեմ արցունքներս, հուզմունքս ու կնշեմ նրանց հերոսական հաղթանակը… Մեր զինվորների, մեր ժողովրդի հերթական հաղթանակը…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել