Artsakhpress.am-ը գրում է.

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կարծում է, որ եվրոպական երկրները պարտավոր են զբաղվել ներգաղթյալների ինտեգրմամբ, այլ ոչ թե առանձնաթաղերի ստեղծմամբ։

«Ակնհայտ է, որ Միջերկրական ծովը վերածվել է գերեզմանոցի։ Դա պետք է մեզ ստիպի մտածել»,-ասել է հովվապետը իսպանական El País թերթի հետ հարցարույցում։

Նրա խոսքով՝ խնդիրների արմատն այն երկրներում է, որտեղից փախչում են մարդիկ, որտեղ նրանց օգտագործում են և ստրկացնում։ «Յուրաքանչյուր ներգաղթյալը լուրջ խնդիր է։ Նրանք փախչում են իրենց երկրներից՝ սովի կամ պատերազմի պատճառով։ Այդ իսկ պատճառով լուծումը պետք է փնտրել այնտեղ։ Ես մտածում եմ Աֆրիկայի մասին։ Աֆրիկան շահագործման խորհրդանիշ է դարձել»,-հայտաարել է քահանայապետը։

Նա նշել է, որ փախստականների ընդունման հարցում Իտալիան և Հունաստանը մեծ օրինակ են դարձել։ Նրա խոսքով՝ Իտալիան նույնիսկ հիմա, երբ խնդիրներ ունի երկրաշարժերի պատճառով, ընդունում է նրանց։

«Ինձ մտահոգում է տնտեսական անհավասարությունը, այն, որ հանրության փոքր մասի ձեռքում հարստությունների 80 տոկոսն է, դա նշանակում է, որ տնտեսական համակարգում փողն աստված է դառնում, այլ ոչ թե մարդը՝ տղամարդը կամ կինը։ Այդպես է ծնվում այդ աղետալ մշակույթը»,-ասել է կաթոլիկ եկեղեցու առաջնորդը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել