
25. Ացտեկ անվանումն իրականում եկել է եվրոպացիներից: Նրանք իրականում իրենք իրենց անվանում էին Մեքսիկա:

24. Հանգուցյալները սովորաբար թաղվում էին հենց իրենց տների տակ:

23. Երբեմն նրանք շուն էին սպանում և թաղում հանգուցյալի հետ, որպեսզի անդրաշխարհում շունը պաշտպանի տիրոջը:

22. Շատ հաճախ նրանք վաճառում էին իրենց երեխաներին կամ հենց իրենց՝ պարտքերը մարելու համար:

21. Նրանց ստրկատիրական համակարգը ավելի շատ նման էր հարկադիր աշխատանքի, քանի որ ստրուկները կարող էին գնել իրենց ազատությունը:

20. Ացտեկների մայրաքաղաքը Տենոչտիտլանն էր, որը գտնվում էր լճի կենտրոնում: Այսօր այն կոչվում է Մեքսիկո Սիթի, իսկ լիճը մեծամասամբ ցամաքել է:

19. Տենոչտիտլանը աղբատար անձինք է ունեցել, այդ իսկ պատճառով չափազանց մաքուր քաղաք է համարվել:

18. Այն ժամանակ, երբ եվրոպացիները հայտնաբերեցին Տենոչտիտլանը, վերջինս եվրոպական շատ քաղաքներից ավելի մեծ էր:

17. Ացտեկները ՉԵՆ հայտնագործել անիվը:

16. Նրանք նաև չեն ունեցել երկաթ կամ պողպատ:

15. Նրանք առաջին հասարակություններից մեկն էին, որտեղ երեխաների համար կրթությունը պարտադիր դարձավ:

14. Եվրոպական համաճարակն էր, որ ի վերջո հաղթեց ացտեկներին:

13. Նրանց լեզուն՝ N’ahuatl-ը, պատկերանման հիերոգլիֆային այբուբեն ուներ:

12. Նրանց օգտագործում էին այս լեզուն պահպանելու համար իրենց հաշվառման զարգացած համակարգը՝ զոհողություններից մինչև հարկերի հաշվառմամբ:

11. Լեգենդի համաձայն՝ ացտեկները պայմանավորվում էին իրենց թշնամիների հետ, որ ամեն կողմը պետք է մյուս կողմին գերիներ և մարդկային զոհաբերություններ տա:

10. Նրանք հաճախ էին խաղում Ուլամալիցլի գնդակային խաղը: Հարկավոր էր անցկացնել գնդակը անհավանական փոքր օղակների միջով այնպես, որ այն գետնին չդիպչեր: Խաղալու համար թույլատրված էր օգտագործել միայն ծնկները, արմունկները, գլուխը և կոնքերը:

9. Մարդկային զոհաբերությունները կապվում էին նաև այս խաղի հետ: Դատավորներից շատերը իրենց շրջակայքում դնում էին նախկին խաղացողների գանգեր:

8. Չնայած որ պատիվ էր համարվում խաղի ժամանակ զոհաբերվելը, բայց գիտնականները մինչ այժմ չեն կարողացել պարզել՝ զոհաբերվում էին հաղթողնե՞րը, թե՞ պարտվողները:

7. Ացտեկները Կենտրոնական Ամերիկայի մյուս քաղաքակրթությունների հետ մեկտեղ առաջինն են ներկայացրել շոկոլադը եվրոպացիներին:

6. Շոկոլադ բառն առաջացել է ացտեկների լեզվով «chocolātl» բառից, այնուհետև անցել է անգլերենին:

5. Կակաոյի սերմերը Աստծու կողմից պարգև էին համարվում և օգտագործվում էին անգամ որպես դրամ:

4. Նրանց շոկոլադը շատ էր տարբերվում մեր այսօրվա շոկոլադներից: Ացտեկներն այն պատրաստում էին որպես դառը խմիչք և մատուցում էին տարբեր համեմունքներով:

3. Ացտեկները վերացվել են իսպանացի կոնկիստադոր Էռման Կորտեսի կողմից՝ իրենց հարևան մի շարք այլ ցեղերի հետ միասին, որոնց հետ հակասությունների մեջ էին գտնվում:

2. Նրանց անկումը վերջ դրեց բնիկ ամերիկացիների քաղաքակրթությանը:

1. Տենոչտիտլանի համար վերջին մարտում, ասում են, քառորդ միլիոն մարդ է զոհվել: Կորտեսը այնուհետև Մեքսիկո Սիթին ավերակների վերածված է գտել:
