Եթե ուսումնասիրենք նախորդ տարի Հայաստանում հարկային եկամուտների հավաքման գործընթացը, ապա կտեսնենք, որ տարեվերջյան երկու ամիսներին ֆինանսական հոսքերը կտրուկ ավելացել են: Միայն դեկտեմբեր ամսին հավաքագրվել է 103,8 միլիարդ դրամ: Պետք է նշել, որ նախկին ներքին եկամուտների այդչափ բարձր ցուցանիշ երբևէ չի արձանագրվել:
Այս ցուցանիշի ձևավորման վրա դրական ազդեցություն է թողել հանքաարդյունաբերությունը, որն իր ուրույն տեղը ունի գանձվող գումարի մեջ: Տարեվերջին միջազգային շուկայում պղնձի գնի բարձրացումը դարձավ պետական գանձարան հոսող գումարների գլխավոր «խաղաքարտերից» մեկը:
Իհարկե, մեկ կամ երկու ամսվա ցուցանիշներով տարվա արդյունավետության մասին կարծիք կազմելը սխալ է, այդ իսկ պատճառով համեմատենք նախորդ տարվա և 2015 թվականին հավաքագրված գումարները: Այստեղ նույնպես առավելությունը 2016 թվականինն է, քանի որ հավաքագրված գումարները գերազանցում են մեկ տարվա վաղեմություն ունեցող ցուցանիշին 1 տրիլիոն 78 միլիարդ դրամով: