ԶԼՄ. Մյանմայում պատանդ են վերցրել Թաիլանդից 40 զբոսաշրջիկիAysor.am-ը գրում է.
 Մյանմայում գրոհայինների խումբը պատանդ է վերցրել Թայլանդից 40 զբոսաշրջիկի, հայտնել է Nation TV հեռուստաալիքը՝ հղում անելով ոստիկանությանը, փոխանցում է ТАСС-ը:
 Նրա տվյալով՝ զբոսաշրջիկները Թայլանդին հյուսիս-արևմուտքում սահմանակցող Մյանմայի Կարեն նահանգի տարածքում են: Հաղորդվում է նաև, որ մի քանի զբոսաշրջիկ ազատ է արձակվել գրոհայինների հետ բանակցություններից հետո:
 Nation TV-ի տվյալով՝ զբոսաշրջիկներին պատանդ է վերցրել Կարենների ժողովուրդների խմբի ներկայացուցիչներից բաղկացած գրոհայինների էթնիկ խումբը: Նրանք Թայլանդի իշխանություններից պահանջում են ազատել իրենց անդամներից մեկին, որին թագավորության իրավապահները նախկինում ձերբակալել էին փախստականների մաքսանենգության մեղադրանքով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել