![](/static/news/b/2013/03/43424.jpg)
Մեկ էլ կտեսնես էսպիսի ստատուս.
Վա՜յ, Րաֆֆուց հիասթափվեցի, վա՜յ, թիմ չունի, վա՜յ, ծրագիր չունի, վա՜յ, պարտվողական բաներ ասեց, վա՜յ, երկխոսեց...
Ժողովուրդ ջան...
Եթե պիտի հիասթափվես, ինքդ քեզնից հիասթափվիր:
Եթե ծրագիր չունես, ինքդ քեզնից պահանջիր:
Եթե թիմ չես, ինքդ քեզ կազմակերպիր:
Սարի պես ազգովի կանգնեցինք Րաֆֆու թիկունքին, ու նա թշնամուն օր առաջ տռասը չհանե՞ց...
Րաֆֆին մեզնից մեկն է, ոչ ավելի: Դժվա՞ր է էս պարզ ճշմարտությունը հասկանալը:
Էս պայքարը ոչ թե միայն Րաֆֆունը, այլև բոլորինս է, մեզնից յուրաքանչյուրինն է: Ուրիշ ձև... հաղթանակ, ազատություն, արդարություն, անկախություն ՉԿԱ ու չի լինի:
Ընտրել եք, որ թշնամու ռեխը տա՞ք, թե՞ պաշտպանեք նրան:
Րաֆֆին Քինգ-Քոնգ չի, որ թևերը թափ տա՝ թշնամիները հնձած խոտի նման թափվեն...
Էդ ինչի՞ եք հույսներդ ձեր վրայից վերցրել ու գցել Րաֆֆու ուսերին:
Էս երկրի ազնիվ ու արդար ապագան մենակ Րաֆֆո՞ւն է պետք, թե՞ մեզ բոլորիս: Հը՞...