ԵԱՏՄ-ի շրջանակներում ստեղծվող ազատ տնտեսական գոտիների շարքում առանձնանալու է Սյունիքի մարզի ազատ տնտեսական գոտին, որը հիմնվելու է Ագարակ քաղաքի հարակից տարածքում: Գոտին զբաղեցնելու է 10-15 հա տարածք, սակայն առկա է 35 և հավելյալ 10 հա տարածք ընդլայնման հնարավորություն:
Ազատ տնտեսական գոտու հիմնումը հնարավորություն է տալու Իրանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացման համար, ինչպես նաև տարածաշրջանային առևտրի զարգացման համար ներդրումների ներգրավման լրացուցիչ հնարավորությունների ընձեռումը:
Ծրագրի արժեքը գնահատվել է շուրջ 28 մլն դոլար, և հաշվի առնելով ընթացիկ ծախսերը՝ ընդհանուր գումարը կլինի շուրջ 32 մլն դոլար: Կանխատեսումներ են արվում, որ 10 տարիների ընթացքում ազատ տնտեսական գոտում կներգրավվեն շուրջ 120 ընկերություն, որոնք տարեկան կարտահանեն 80-100 մլն ԱՄՆ դոլարի չափով ապրանքներ: Ներդրումների գծով ընդհանուր կանխատեսումները գնահատվում են շուրջ 350-400 մլն դոլար: Կստեղծվեն շուրջ 2500 աշխատատեղեր:
Ազատ տնտեսական գոտու գործարկումը լուրջ ազդակ կհանդիսանա ՀՀ-ից դեպի Իրան արտահանումը խրախուսելու համար: