Image result for կրթությունը հայաստանումՔանի որ Հայաստանում հակասական տեղեկություններ են տարածվում կրթության վիճակի մասին‚ ներկայացնեմ Դավոսի հայտնի ֆորումում երկու օր առաջ հրապարակված զեկույցի տվյալները։ Հայաստանն ընդհանուր կրթական ցուցանիշներով 118 երկրների մեջ զբաղեցնում է 109-րդ տեղը։ Համեմատության համար ասեմ‚ որ 2013-ին՝ 74-րդ տեղում էինք‚ 2015-16-ին՝ 102-րդ։ Բարձրագույն կրթության դիպլոմ ունեցողների թվով մենք աշխարհում 3-րդ տեղում ենք (մեկ բրոնզե մեդալ ունենք)‚ համալսարանների որակով 76-րդ տեղում ենք‚ բարձրագույն կրթությանը հատկացվող գումարով 98-րդ տեղում ենք։ Մեր ֆորմալ կրթությունը 92-րդ տեղում է‚ իսկ ամբողջ կյանքի ընթացքում կրթությունը (lifelong) վերջից 5-րդ (114-րդ տեղ)‚ կրթական համակարգ-աշխատաշուկա համապատասխանությամբ 72-րդ տեղում ենք‚ մեր գիտական ինստիտուտների որակով 96-րդն ենք 118 երկրների մեջ։

Մենք առաջ ենք Բուրկինա Ֆասոյից‚ Մադագասկարից‚ Մոզամբիկից‚ Զիմբաբվեից‚ Բանգլադեշից‚ Ալժիրից‚ Ուգանդայից‚ Եթովպիայից‚ Պակիստանից։ Միակ մխիթարանքն այն է‚ որ աշխարհում 118-ից ավել երկիր կա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել