Roshen-ը Լիպեցկի գործարանից 700 աշխատակցի կկրճատիAysor.am-ը գրում է.
 Roshen ընկերությունը Լիպեցկում կկրճատի 700 աշխատակցի, քանի որ 2017թ-ի ապրիլից  գործարանը փակվելու է, հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով ընկերության մամուլի ծառայությանը:
 «Արտադրական ծավալների նվազեցման պատճառով  գործարանում պարբերաբար կրճատումներ են եղել, հիմա աշխատում է 700 մարդ, բայց նրանք տեղեկացված են, որ ապրիլից գործարանն ամբոջությամբ կանգնելու է»,- հայտնել են ընկերությունից:
 Roshen-ից նաև պարզաբանել են, որ 2013 թվականից սկսած՝ Լիպեցկում գտնվում հրուշակեղենի գործարանի արտադրական ծավալները կրճատվել են 3 անգամ ՝ Ռուսաստանի կողմից Roshen–ի հրուշակեղենի վրա դրված արգելքի հետևանքով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել