Newmag-ը գրում է.Մինչև սոցիոլական տերմին դառնալը «տաբու» բառն օգտագործվում էր զուտ կրոնական ու ծիսական կոնտեքստում, խորհրդանշում էր որոշակի առաջընթաց ու զարգացում «ակնկալող» ազգի կամ տեղայնքի արգելքները։ Օսկարակիր սցենարիստ Սթիվ Նայթը, Թոմ Հարդին և դերասանի հայրը՝ Էդվարդ «Չիփս» Հարդին օգտագործել են բառն առաջին և ամենասկզբնական, հին աշխարհի հետ կապակցված իմաստով։
1814 թվական, Ջեյմս Դելեյնին (Թոմ Հարդի) տասը տարվա բացակայությունից հետո վերադառնում է Լոնդոն՝ սեփական հոր թաղմանը։ Հարգարժան ջենթլմեններն ու նախարարները շփոթված են և զարմացած. Ջեյմսին համարում էին մահացած։ Մինչև այդ, անգլիական զսպվածության և քաղաքավարության հետ որևէ կապ չունեցող մարգինալ Ջեյմսն ապրում էր Աֆրիկայում, այնտեղ, որտեղ ծնվել է իր մայրը, և ում հետագայում գնել և տեղափոխել է Բրիտանիա հայրը` Դելեյնի ավագը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Նյութի աղբյուր՝ https://newmag.am/2017/taboo/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել