Times.am-ը գրում է.
 Թուրքիայի Քոնյա քաղաքում գտնվող ՈՒլուըրմաք Մուրադիյե մզկիթի տանիքը, չդիմանալով տեղացած ձյան ծանրությանը, փլվել է մզկիթում նամազ անող քաղաքացիների վրա:
 Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական haberciniz.biz-ը:
 Նախնական տեղեկությունների համաձայն` 4 մարդ վիրավորվել է 1-ը` մահացել:
 Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց, նրանց վիճակը գնահատվում է կայուն: Հունվարի 10-ին կուտակված ձյան հետևանքով փլուզվել էր Ստամբուլի Բաքըրքյոյ թաղամասում գտնվող մզկիթի առաստաղը,ինչի արդյունքում 1 մարդ զոհվել, 10-ը վիրավորվել էին:
 Թուրքիայում առատ ձյան պայմաններում երկրի 20 նահանգում, այդ թվում և Ստամբուլում դադարեցվել էին դասընթացները ինչպես դպրոցներում, այնպես էլ համալսարաններում: Ստամբուլի որոշ թաղամասերում ձյան շերտի հաստությունը հասել էր 122 սանտիմետրի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել