Times.am-ը գրում է.
 Գործարար միջավայրի բարելավման (Doing Business) և ներդրումային ծրագրերի խրախուսման նպատակով ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեում մինչ տարեվերջ նախատեսվում է իրականացնել քաղաքաշինության ոլորտում թույլտվությունների տրամադրման էլեկտրոնային համակարգի գործարկում, որը սահմանվում է ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն որոշմամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի մամուլի ծառայությունից:
 Անհրաժեշտ թույլտվությունների տրամադրման համար մշակվել է մեկ պատուհանի գաղափարը կրող www.e-permits.am էլեկտրոնային կայքը, որի աշխատանքային ընթացքին ծանոթացնելու, անհրաժեշտության դեպքում փոփոխություններ կատարելու կամ վերազինելու նպատակով այսօր ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեում կազմակերպվել է աշխատանքային քննարկում:
 Ծրագրի մանրամասն ներկայացումից հետո որոշվել է ձևավորել աշխատանքային խումբ, որը մինչ կայքի օրենքով սահմանված ժամկետի գործարկումը, կքննարկի հանդիպմանը ներկա մասնագետների կողմից ներկայացված առաջարկություններն ու դիտողությունները:
 Ըստ էության, սա` կառուցապատման ընթացակարգերի պարզեցմանն ու հստակեցմանն ուղղված միջոցառումների շարքում, հերթական քայլերից մեկն է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել