Life.panorama.am-ը գրում է.
«Ընկերները» սերիալի հերոսուհի Քորտնի Կոկսը հեռացել է Հոլիվուդից՝ հանուն իր սիրելիի: 40-ամյա Ջոննի Մակդեյդն ու 52-ամյա Քորտնի Կոկսը հաճախ էին վիճում իրարից հեռու գտնվելու և միասին քիչ ժամանակ անցկացնելու պատճառով: Զույգը, աշխատանքի բերումով, տարբեր քաղաքներում էր բնակվում . Կորտնին՝ Լոս-Անջելեսում, իսկ ռոք- երաժիշտ Ջոննին՝ Լոնդոնում: Վեճերը հանգեցրել էին նրան, որ զույգը մեկ տարի առաջ բաժանվել էր, ապա կրկին միացել:
Իրավիճակը շտկելու և սիրելիի հետ հարաբերությունները պահպանելու համար Կորտնին չափազանց բարդ որոշում է ընդունել . հրաժարվել է կարիերայից և իր 12-ամա դստեր հետ տեղափոխվել է Մեծ Բրիտանիա, որտեղ Ջոննին առանձնատուն և ձայնագրման ստուդիա ունի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://life.panorama.am/hy/news/2017/01/20/koks/568758
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել