Image resultOperativ.am-ը գրում է․

Լոնդոնում փակել են երթևեկելի ճանապարհները, որոնք տանում են դեպի Վեսթմինսթերյան և Վաթերլոոյի կամուրջները, դրանք ամենածանրաբեռնվածն են ամբողջ Մեծ Բրիտանիայում: Այս մասին գրում է Gazeta.ru-n` հղում տալով The Guardian-ին:

Ճանապարհները փակվել են, քանզի հայտնաբերվել են երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած չպայթած ռումբեր:

Հաղորդվում է, որ այդ շրջաններում կատարվում են ստուգումներ հատուկ ջոկատայինների կողմից:

Անվտանգության կանոններից ելնելով էվակուացրել են Վեսթմինսթերյան կայարանում գտնվող բոլոր ուղևորներին: Այդ կայարանը շատ մոտ է գտնվում բրիտանական պառլամենտի շենքին:

«Տեղում և շրջակա տարածքում փակված են փողոցները, կատարվում է գնահատում »,- ասել են Սքոթլենդ Յարդից:

Հավանական է, որ կամուրջները և փողոցները փակ կմնան ամբողջ գիշեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել