Լիամ և Լյուսի Քրոսլիները համոզված էին, որ երջանիկ ապագա են ունենալու:
Լիամը անձնական մարզիչ է եղել, Լյուսին ներքնազգեստի վաճառքի ընկերությունում է աշխատել:
Զույգը հարսանիքի է պատրաստվել:
Հարսանիքի օրվանից կես տարի առաջ Լյուսին սկսել է ուժեղ քոր զգալ ամբողջ մարմնում:
Սկզբում նա աշխատել է պարզապես ուշադրություն չդարձնել դրան:
Բայց ժամանակի ընթացքում քորն անտանելի է դարձել:
Բժիշկները, որոնց դիմել է երիտասարդ գեղեցկուհին, ալերգիա են ախտորոշել:
Նրանց նշանակած դեղերը ժամանակավոր վերացրել են քորը:
Ժամանակի ընթացքում աղջկա վիճակը գնալով վատացել է:
Քորը վերականգնվել է, բայց արդեն ուղեկցվել է մշտական թուլությամբ և հոգնածությամբ:
Ավելի ուշ Լյուսիի մաշկը սկսել է դեղնել:
Բժիշկները սկսել են կասկածել, որ նրա երիկամներում և լյարդում քարեր կան: Ստուգել են:
Բիլիռուբինի մակարդակը լեղու մեջ սարսափելի բարձր է եղել:
Սակայն աղջիկը շարունակել է համառորեն պատրաստվել հարսանիքին: Միայն տոնից մի քանի շաբաթ առաջ սիրահարները ճշմարտությունն են իմացել՝ Լյուսին լեղուղիների քաղցկեղ է ունեցել:
Լիամը հիշում է, որ լսելով սարսափելի լուրը՝ միշտ լավատես աղջիկը արտասվել է:
Սակայն նա համոզված է եղել, որ կհաղթահարի հիվանդությունը:
Աղջկան քիմիաթերապիա են նշանակել: Վիրահատության համար ուշ է եղել:
Չնայած քաղցկեղին՝ Լյուսին և Լիամն ամուսնացել են:
Այսօր այրին ասում է, որ հարսանիքի ժամանակ իր հանգուցյալ կինն անհավանական հրաշալի տեսք է ունեցել:
Ցավոք, հեքիաթը երկար չի տևել, Լյուսին կոմայի մեջ է ընկել և մահացել:
Մահվան պատճառը եղել է ներքին արյունահոսությունը:
Ստորև կարող ես տեսնել հոլովակ, որում փորձառու բժիշկները բացատրում են լեղուղիների քաղցկեղի վտանգավորությունը: