Wnews.am-ը գրում է.
Վարչապետ Կարեն Կարապետյանի եւ իր տիկնոջ՝ Աստղիկ Կարապետյանի լուսանկարը հանրության շրջանում մեծ հետաքրքրություն առաջացրեց։ Հավանաբար պատճառն այն է, որ նախկինում վարչապետն իր կնոջ հետ պաշտոնական միջոցառման չէր ներկայացել եւ բոլորին էր հետաքրքիր՝ ինչպիսին է Հայաստանի վարչապետի կինը։
Պարզվում է՝ Հայաստանի նախկին վարչապետներից ոմանք եւս չեն սիրում իրենց կանանց հանրության ուշադրությանը ներկայացնել. այդ մասին է փաստում նրանց կանանց լուսանկարների բացակայությունը։ Ինչեւէ, Wnews.am-ը ներկայացնում է Հայաստանի երրորդ հանրապետության նախկին վարչապետներից մի քանիսի կանանց եւ նրանց սիրո պատմությունը.
ՀՀ երրորդ հանրապետության առաջին վարչապետ Վազգեն Սարգսյանի կինը Վարդուհի Իշխանյանն է։
«Վազգենը ինձ դաս է տվել: Ես երրորդ կուրսում էի, ինքը Նովոսիբիրսկի ասպիրանտուրայից վերադարձավ եւ հենց մեր կուրսում, առաջին լսարանը մերն էր, որ դաս տվեց: Ինքը շատ սիրված դասախոս էր մեզ համար, իսկ երբեմն-երբեմն արշավներ էինք կազմակերպում, դրանից հետո շատ հաճախ ընդհանուր մեր խմբով էինք հավաքվում, էլի արշավների էինք գնում, ու գնալով այդ ջերմ ու բարեկամական մթնոլորտը էլ ավելի ամրապնդվում էր: Ես էլ կամաց-կամաց տեսա իր մտածելակերպը ու հասկացա, որ հազվագյուտ մարդ է` իր մտածելակերպով ու գաղափարներով: Ու այդպես էլ ամեն ինչ կամաց-կամաց ստացվեց»,- պատմել է տիկին Իշխանյանը:
Նրանք ունեն երեք դուստր։
Հրանտ Բագրատյանի կինը Նանա Բագրատյանն է։Նա եւս եղել է Հրանտ Բագրատյանի ուսանողուհին։ «Դա եղել է սեր առաջին հայացքից։ Նրանք ծանոթացել են 1988թ. ամռանը։
«Ամեն ինչ շատ արագ ստացվեց»,- հիշում է տիկին Բագրատյանը՝ նշելով, որ իր ամուսնու կյանքում ինքը մեծ դեր ունի։
«Նա չի սիրում ձեւական որեւէ բան. ձեւական հարաբերություն, ընտանիք… նա լուրջ է վերաբերվում այդ հարցերին»,- նշում է նա։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: