– Մայրիկիս մոտ, – հանգիստ պատասխանեց կինը:
– Նորի՞ց: Վերջերս դու շատ հաճախ ես նրա մոտ լինում, – դժգոհ արտահայտվեց ամուսինը:
Կինն ի պատասխան լռեց:
– Դու մի տեսակ անտարբեր ես դարձել… Դու նախկինում այդպիսին չէիր: Մենք արդեն հինգ տարի է՝ միասին ենք ապրում, բայց հիմա սկսում է ինձ նյարդայնացնել քո այդ պահվածքը… Միգուցե ես ուրիշի՞ն գտնեմ, – ասաց ամուսինը չար քմծիծաղով:
– Ինչպես կցանկանաս, – առանց հույզերի պատասխանեց կինը՝ սեղան գցելով:
Դա անսպասելի պատասխան էր նրա համար: Նա նյարդայնացած վեր կացավ սեղանից և դուրս եկավ տանից:
– Բարև փոքրիկ: Ի՞նչ ես անում:
– Բարև փիսիկս: Ես նոր եմ արթնացել: Շատ եմ ուզում քեզ տեսնել, – հեռախոսից լսվեց կանացի քնքուշ ձայն:
– Ես արդեն գալիս եմ քեզ մոտ, կկերակրե՞ս ինձ: Ես քաղցած եմ:
– Իհարկե: Սպասում եմ:
Նա ինքնագոհ ժպտաց և նստեց մեքենան: Ճանապարհին նա մտավ ծաղիկների խանութ և գնեց մուգ կարմիր վարդեր՝ նրա սիրելիները…
Խաչմերուկի մոտով անցնելիս, նա տեսավ ահասարսուռ մի ավտովթար: Տղամարդուն տանում էին պատգարակի վրա դրած, նա կորցրել էր ոտքը, իսկ նրա կողքին մի հոգատար կին կար: Տպավորված լինելով տեսածից՝ նրա մոտ մի միտք առաջացավ: Նա անմիջապես գնաց մի հիվանդանոց, որտեղ նրա վիրաբույժ ընկերն էր աշխատում:
Մտնելով նրա աշխատասենյակ՝ նա խնդրեց ընկերոջը մի հարցում օգնել իրեն:
– Լսիր, ես մի միտք ունեմ… Ուզում եմ փորձել մի աղջկա: Կօգնե՞ս ինձ:
Ընկերը ժպտաց և շփոթված նրա վրա նայեց:
– Քո կյանքում բացի կնոջիցդ ուրիշ կին է՞լ կա:
– Այո: Իմ սիրելին:
– Քո սիրելի՞ն: Նախկինում դու կնոջդ էիր քո սիրելին համարում:
– Դա շատ վաղուց էր: Այն ժամանակից ի վեր նա շատ է փոխվել:
– Լավ, ես կօգնեմ քեզ: Բայց ես կարծում եմ, որ դու հիանալի կին ունես, իսկ դու ուղղակի դադարել ես նրան գնահատել:
Նա արհամարեց ընկերոջ խոսքերը:
Ընկերը զանգահարեց սիրուհուն նրա հեռախոսից:
– Սիրելիս, դու արդեն հասե՞լ ես, – կանացի ձայն պատասխանեց:
– Բարև ձեզ: Ձեզ քաղաքային հիվանդանոցից են անհանգստացնում: Մի տղամարդ լուրջ ավտովթարի է ենթարկվել, ձեր համարը նրա հեռախոսում վերջինն էր:
– Ի՞նչ է պատահել: Նա ո՞ղջ է:
– Այո, նա ողջ է, բայց ծանր վնասվածքների պատճառով պետք է անդամահատենք նրա երկու ոտքերը: Դուք կգա՞ք:
– Ներեցեք, ես չեմ կարող հիմա գալ, – շփոթված պատասխանեց կինը: – Բացի այդ՝ նա ուղղակի իմ ծանոթն է: Ավելի լավ է նրա կնոջը զանգահարեք: Հեռախոսի մեջ պետք է լինի նրա համարը: Իսկ ինձ էլ մի՛ զանգեք, խնդրում եմ:
Աղջիկը դրեց լսափողը:
Նա նստած էր ընկերոջ կողքին և ամեն ինչ լսում էր: Նա շոկի մեջ էր:
Ընկերը նկատեց նրա զայրույթն ու հուսահատությունը և առաջարկեց.
– Քանի որ այսպիսի փորձ ես անցկացնում, արի զանգենք կնոջդ:
– Նրան ես առավել ևս պետք չեմ, նա նույնպես կլքի ինձ:
– Դա քո ենթադրությունն է: Արի փորձենք, այդ դեպքում հաստատ կիմանանք:
– Լավ, արի փորձենք:
Բժիշկը զանգ տվեց կնոջը:
– Բարև, Դիանա:
– Բարև, Լյոշ:
– Վատ բան է պատահել… բայց դու մի անհանգստացիր: Իգորն ավտովթարի է ենթարկվել:
– Նա ո՞ղջ է: Ի՞նչ է պատահել նրա հետ, – անհանգստացած հարցրեց կինը:
– Նա ողջ է, բայց վիճակը շատ ծանր է, նա կոմայի մեջ է:
– Ես հիմա կգամ:
Ընկերներն իրար նայեցին:
– Դե ինչ, շարունակե՞նք ստուգումը, – հարցրեց Իգորը:
– Դա քեզ քի՞չ է:
– Քիչ է: Համոզված եմ, որ նա կգնա, երբ հասկանա, որ ամեն ինչ վատ է և էլ առաջվա պես չի լինի:
Ընկերը նայեց նրան և ասաց.
– Մի՞թե դու քո ընկերուհուն ավելի ես վստահում, քան քո կնոջը:
Իգորը լռեց և կախեց գլուխը:
Վերջապես կինը եկավ:
– Որտե՞ղ է նա: Որտե՞ղ է նա, – նա խուճապի մատնված վազում էր միջանցքով:
Նրան դիմավորեց ամուսնու ընկերը:
– Խնդրում եմ, հանգստացիր, նա հիվանդասենյակում է: Արի գնանք:
Դիանան մտավ հիվանդասենյակ և վազեց մահճակալի մոտ: Նա անշարժ պառկած էր: Արցունքներն աչքերին՝ նա սկսեց համբուրել նրա ձեռքերը և խոսել.
– Թանկագինս, սիրելիս, արթնացիր, խնդրում եմ քեզ: Միայն թե ապրիր, աղաչում եմ քեզ… Ես այնքան շատ եմ սիրում քեզ… Ես չեմ կարող ապրել առանց քեզ… Գիտես, վերջերս ես այդքան լուռ էի, քանի որ ինձ մի ուրիշ կին էր զանգահարել: Նա ինձ ասաց, որ հիմա դու նրա հետ ես: Ես ուզում էի գնալ, բայց չկարողացա: Հոգիս դատարկվել էր, ես հուսահատված էի: Ես չէի գնում մայրիկիս մոտ: Ես ուղղակի գնում և նստում էի մանկական զբոսայգում, գնում էի մեր սիրելի վայրերը… Ես ամեն ինչ կներեմ կամ էլ կթողնեմ, որ դու գնաս, եթե ցանկանաս: Միայն թե ապրիր…
Այդ ժամանակ նա չդիմացավ, վեր կացավ և գրկեց կնոջը:
– Ներիր ինձ սիրելիս, ինչ կույր եմ եղել ես… Ես մոռացել եմ այն ամենը, ինչը գնահատում էի քո մեջ, ինչի համար սիրել եմ քեզ… Այսօր ես հասկացա։ Դու այն միակն ես, ով օգնում է, որ ես հավատամ ինքս ինձ, և կյանքիս իմաստ ես հաղորդում: Դու միշտ ինձ աջակցել ես և հասկացել, սիրելիս: Ներիր ինձ, ես այլևս երբեք չեմ ցավեցնի քեզ: Եվ երբեք քեզ բաց չեմ թողնի…
Հավանեցի՞ր, կիսվի՛ր ընկերներիդ հետ, թող նրանք էլ կարդան