Image may contain: 1 personԹերևս իմ դիմումը Ձեզ փոքր-ինչ անսովոր թվա, քանի որ, որպես կանոն, դիմում են իմ ասածի հակառակի համար: Սակայն, քանի որ տվյալ դեպքում խոսքը վերաբերում է հիմնականում մանկահասակ երեխաներին ու պատանիներին, ապա կարծում եմ, որ իմ դիմումից դժգոհողներ չեն լինի:
Խնդիրն այն է, որ ընդամենը երկու օր առաջ Հալաբյան փողոցում, իսկ ավելի կոնկրետ՝ «Վեկար» ավտոսրահի դիմաց (նախկին «Արագած» կինոթատրոն) տեղակայված հետիոտնի անցումի՝«զեբրի» վրա, վրաերթի ենթարկվեց մոտ 15-16 տարեկան տղա: Բարեբախտաբար, դեպքը դժբախտ ավարտ չունեցավ, սակայն այս տարածքում մշտապես գտնվող մարդիկ տեղեկացրին, որ նման դեպքերն այստեղ ունեն պարբերական բնույթ և երբեմն ունենում են խիստ ցավալի հետևանքներ: Գլխավոր խնդիրներից մեկն այն է, որ վերը նշված տարածքի կողքին է տեղակայված Թումո կենտրոնը (Tumo Center for Creative Technologies), որի սաները օգտվում են հենց այդ անցումից: Փողոցի այդ հատվածում չկա ո՛չ զգուշացնող լուսային ազդանշան (տեղանքին անծանոթ վարորդներն ուղղակի չգիտեն, որ դիմացը հետիոտների անցում կա), չկա ո՛չ արագաչափ, ո՛չ էլ տեսախցիկ, ինչը վարորդներին հնարավորություն է տալիս գերազանցել թույլատրելի արագությունը՝ այդ կերպ վտանգելով անցումից օգտվողների կյանքն ու առողջությունը:
Ելնելով վերը շարադրածից՝ ՀՀ ոստիկանապետին խնդրում եմ հանձնարարել Երևանի ՃՈ-ի պետին լուծել այս տարածքում արագաչափ տեղադրելու և լուսային ազդանշան տեղադրելու խնդիրը, իսկ Երևանի քաղաքապետին խնդրում եմ քննարկել այստեղ վերգետնյա անցում կառուցելու հնարավորությունը:
Կանխավ շնորհակալ եմ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել