Wedding.am-ը գրում է.

Հարց. Առողջ հղիություն անցկացնելու և առողջ փոքրիկ ունենալու համար ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել հղիությունից առաջ:

Հարցին պատասխանում է մանկաբարձ- գինեկոլոգ, ուլտրաձայնային հետազոտության մասնագետ,
Բժշկական գիտությունների թեկնածու Պավել Սոցկիյը:

11312699_818462514904986_6929581403694340750_o

Պատասխան. Հղիության պլանավորումը հնարավոր բոլոր միջոցառումների իրականացումն է, որոնք ուղղված են ձվաբջջի հասունացման, արգանդում դրա ամրացման և սաղմի զարգացման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելուն: Առաջին հերթին գնահատվում է ծնողների առողջությունը: Անհրաժեշտ է հանձնել ընդհանուր անալիզներ:

Կինը պետք է այցելի էնդոկրինոլոգի և կատարի վահանաձև գեղձի ՈՒՁ հետազոտություն, այնուհետև՝ գինեկոլոգի և կանացի ՈՒՁ հետազոտման: Ապագա ծնողների համար կարևոր է անցնել սեռական ճանապարհով փոխանցվող վարակների հետազոտություն: Հղիության պլանավորումը նախընտրելի է սկսել ենթադրյալ բեղմնավորումից առնվազն 3­4 ամիս առաջ:

Հրաժարվեք ալկոհոլից, խուսափեք ծխախոտի ծխից, ավելի շատ ժամանակ անցկացրեք դրսում, շնչեք թարմ օդ, վայելեք բնությունը: Եթե ընդունում եք հակաբեղմնավորիչ դեղեր, անհրաժեշտ է նախ հրաժարվել դրանցից: Այլ դեղերի ընդունման դեպքում, որոնք դադարեցնել հնարավոր չէ, անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ դրանց անվտանգության մասին: Վերանայեք օրվա ռեժիմը: Խորհուրդ է տրվում քնել օրական առնվազն 8 ժամ, ցանկալի է՝ օդափոխված սենյակում: Համաճարակի շրջանում խուսափեք մարդաշատ վայրերից:

13173860_495138367345347_7571169370022547433_n

Սննդամթերքների օգնությամբ բարձրացրեք դիմադրողականությունը, որպեսզի խուսափեք սեզոնային հիվանդություններից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել