Panarmenian.net-ը գրում է.Amazon համաշխարհային հսկայի ստեղծած AmazonSmile գործիքը հնարավորություն է տալիս ամեն անգամ ընկերության օնլայն խանութից գնումներ կատարելիս գնված ապրանքի գումարի 0,5%-ը փոխանցել որևիցե բարեգործական կազմակերպության։ Համակարգում գրանցվածների թվում են նաև մոտ 120 հայկական կազմակերպություն Հայաստանից և սփյուռքից, հետևաբար, AmazonSmile-ի հաշիվում ընտրելով դրանցից որևիցե մեկը, օգտատերը կարող է անձամբ զբաղվել բարեգործությամբ եւ աջակցել հայրենիքին։
Փաստացի, AmazonSmile-ը չի ենթադրում որևիցե ավելորդ ծախս օգտատիրոջ համար։ Գրանցվելով հարթակում, նա կրկին օգտվում է ապրանքների նույն տեսականուց և զեղչերից, սակայն այս դեպքում Amazon-ը գնված ապրանքի գումարի 0,5%-ը փոխանցում է օգտատիրոջ ընտրած բարեգործական կազմակերպությանը։
Հայկական կազմակերպություններից ներկայացված են «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը, Հայաստանի Ամերիկյան համալսարանը, «Դեպի Հայք» կազմակերպությունը, «Հայաստան» համահայկական հիմնադրամը և այլն։ Ընդհանուր առմամբ, ամբողջ աշխարհից համակարգում գրանցված է շուրջ 1 մլն կազմակերպություն։
Նյութի աղբյուր՝ http://www.panarmenian.net/arm/news/230308/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել