Lurer.com-ը գրում է.
 Մեծ պանդայի հետ լուսանկարները, որոնք հրապարակել է Չինաստանի Չենդու քաղաքի՝ այդ կենդանիների Դուցզյանյան բուծարանի այցելուհիներից մեկը, վիթխարի ժողովրդականություն են վայելում Sina Weibo սոցիալական ցանցում: Այս մասին հաղորդել է Daily Mirror-ը:
 Տասնյակ հազարավոր օգտատերեր են փոխանակել այն կադրերը, որոնցում զբոսաշրջիկ աղջիկը նստած է կենդանու մոտ՝ սելֆիի փայտով եւ լուսանկարներ է անում: Պանդան հետաքրքրությամբ նայում է սմարթֆոնի էկրանին եւ թաթը պարզում դեպի գործարկման կոճակը:
 Դուցզյանյանը, որը գտնվում է Սիչուանի նահանգում, մտնում է Չինաստանի Մեծ պանդաների պահպանման եւ հետազոտման ինստիտուտի կազմի մեջ: Դրա այցելուներին թույլ են տալիս մոտենալ կենդանիներին եւ շփվել դրանց հետ: Բուծարանի բնակիչները վարժվել են մարդկանց եւ հաճույքով կեցվածք են ընդունում սելֆիի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել