Մոսկվաբնակ սթրիթռեյսեր Մառա Բաղդասարյանի հայրը կշտամբել է նրան դատարանի դահլիճումYerkir.am-ը գրում է.
 Մոսկվայի փողոցներում Mercedes-Benz Gelandewagen մակնիշի մեքենայով մրզավազքերի մասնակցող Մառա Բաղդասարյանի հայրը կշտամբել է դստերը դատարանի դահլիճում:
 «Ոստիկանություն, կալանքներ, դատավարություններ… Սա երբևէ կավարտվի՞», - Lenta.ru-ի հաղորդմամբ` աղջկանից ցանկացել է պարզել Էլմար Բաղդասարյանը: Նա հայտարարել է, որ հոգնել է դստեր վարքից և խոստացել է նրան այլ քաղաք ուղարկել, եթե նա չուղղվի:
 Հունվարի 17-ին քննվում է Մառայի ձերբակալության մասին բողոքը: Նրան 15 օրով կալանավորել էին հունվարի 12-ին`հարկադիր աշխատանքներից խուսափելու համար:
 Հիշեցնենք, որ Մառան պետք է բակային հավաքարարի 595-ժամյա աշխատանք կատարեր Մոսկվայի բակերից մեկում: Այդ պատիժը սահմանվել էր ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու և տուգանքները չվճարելու համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել