Armtimes.com-ը գրում է.Եթե նախորդ տարի Հայաստանում մեծ մասամբ շրջանառվում էր գրիպի A տեսակի H1N1 ենթատեսակը կամ, այսպես կոչված, «խոզագրիպը», ապա այս տարի մեր երկիր է ներթափանցել A տեսակի H3N2 ենթատեսակը, որն էլ «Հոնկոնգ» անվանումն ունի:
Ու թեպետ դեռ գրիպի սեզոնի սկզբում «Հոնկոնգի» վերաբերյալ կային որոշակի մտավախություններ, այդուհանդերձ, «խոզագրիպի» համեմատությամբ այն բավական «մարդասեր» է: Հայտնի է, որ նախորդ տարվա նույն այս ժամանակահատվածում գրիպի հետ կապված իրավիճակն էապես լարված էր: Մասնավորապես, Հայաստանում նույնիսկ մահվան դեպքեր գրանցվեցին: Ընթացիկ սեզոնին, բարեբախտաբար, չեն արձանագրվել անդառնալի ելքով հիվանդացություններ:
ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի հատուկ վտանգավոր եւ օդակաթիլային վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանը, մեր զրույցում ներկայացնելով հանրապետությունում առկա համաճարակային իրավիճակը, նշեց. «Շաբաթ-կիրակի օրերին պոլիկլինիկաներն աշխատում են, բայց բնակչությունը հիմնականում միանգամից դիմում է հիվանդանոցներ: Այսօրվա դրությամբ հիվանդանոցային բաժանմունքներում դիմելիության մի փոքր աճ է գրանցվել, սակայն դրա հաշվին նվազել են պոլիկլինիկական կազմակերպություններ դիմելիությունը եւ շտապօգնության կանչերը` կապված շնչառական վարակների եւ թոքաբորբերի հետ»:
«Եթե մեր տվյալները համեմատելու լինեմ նախորդ տարվա միեւնույն ժամանակահատվածի հետ, ապա եռակի քիչ են արձանագրվում թե՛ շտապ օգնության կանչերը եւ թե՛ պոլիկլինիկական դիմելիությունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



