Armsport.am-ը գրում է.
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ» պատմության ամենաթանկ տրանսֆերների 50-այակում է,- տեղեկացնում է Goal.com-ը:
2016 թվականի ամռանը «կարմիր սատանաները» Դորտմունդի «Բորուսիային» 27-ամյա ֆուտբոլիստի համար վճարել են 42 մլն եվրո: Մխիթարյանը 47-ից 43-րդ տեղերը կիսում է Ջեքսոն Մարտինեսի, Տիագո Սիլվայի, Խավիեր Պաստորեի և Ռուի Կոշտայի հետ:
Առաջին տեղում է Հենրիխի թիմակից Պոլ Պոգբան, ում տրանսֆերի համար «Մանչեսթեր Յունայթեդը» վճարել էր 110 մլն եվրո:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել