Image resultOperativ.am-ը գրում է․

Հունվարի 14-ին, ժամը 13.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1958 թ. ծնված Անահիտ Գ.-ն, 1981 թ. ծնված Մերի Գ.-ն և 2002 թ. ծնված Գրիգոր Գ.-ն:

Մեկնած օպերատիվ խմբին Մերի Գ.-ն բացատրություն է տվել, որ նույն օրը, ժամը 12.30-ի սահմաններում, տանը թունավորվել են ջրատաքացուցիչի գազի արտահոսքից:

Կատարվում է հետաքննություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել