Սովորաբար ապրանք գնելիս մենք կարդում ենք միայն դրա անվանումը և ուշադրություն չենք դարձնում բաղադրությանը, հատկապես երբեք չենք նայում հատուկ նշաններին:

Իզուր:

Պարզվում է՝ փաթեթների վրա կան շատ տարբեր նշաններ, որոնք կոչված են գնորդի կյանքը զգալիորեն հեշտացնելու:

Ձեզ ենք ներկայացնում U նշանի նշանակությունը:

Փաթեթի վրայի այս պայմանական նշանը վկայում է, որ արտադրության ամբողջ սարքավորումը մանրամասնորեն մաքրվում է:

Ահա այս նշանի առավել տարածված նշանակությունները՝

  • OU՝ չի պարունկում ո՛չ միս, ո՛չ կաթ, «բնական» արտադրանք է
  • OU-D՝ կաթ է պարունակում
  • OU-M (OU-Glatt)՝ միս կամ մսային բաղադրիչներ է պարունակում
  • OU-F՝ ձկնային բաղադրիչներ է պարունակում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել