Panorama.am-ը գրում է.
 Ուկրաինայում Վլադիմիր Լենինի ավելի քան 1,3 հազար հուշարձան է ապամոնտաժվել դեկոմունիզացիայի շրջանակում, անվանափոխվել է շուրջ 51 հազար օբյեկտ: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Ազգային հիշողության ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Վյատրովիչը:
 «Դեկոմունիզացիայի ժամանակ ապամոնտաժվել է «պրոլետարիատի առաջնորդի» 1320  հուշարձան և տեղադրվել է Ուկրաինացի ազգայնականների կազմակերպության  (ՌԴ-ում արգելված կազմակերպություն) առաջնորդի  4 հուշարձան»,- գրել է Վ. Վյատրովիչը ֆեյսբուքյան իր էջում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալայստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել