Armtimes.com-ը գրում է.
 Մեզ հայտնի դարձած տեղեկությունների համաձայն, մեղադրանք է առաջադրվել հետեւյալ ոչ պետական երեք բուհերի ռեկտորների նկատմամբ. Երեւանում գործող Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարան, Երեւանի Ավետիք Մկրտչյանի անվան տնտեսաիրավագիտական համալսարան եւ Գյումրու «Պրոգրես» համալսարան:
 Հիշեցնենք, որ ուրբաթ օրը` հունվարի 13-ին, Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդել էր հարուցված մի քանի քրեական գործերով ոչ պետական երեք բուհերի ռեկտորներին մեղադրանք առաջադրվելու մասին` առանց հստակեցնելու, թե խոսքը որ բուհերին է վերաբերում:
 Ռեկտորները մեղադրվում են կեղծ հիմքերով ավարտական դիպլոմներ տրամադրելու համար: ԱԱԾ-ն նշում էր, որ ռեկտորները շահադիտական դրդումներով կեղծ ավարտական դիպլոմներ են հատկացրել դասընթացներին չմասնակցած, իսկ առանձին դեպքերում՝ նաեւ ընթացիկ ու ավարտական քննություններին չներկայացած անձանց։
 Նաեւ տեղեկացվում էր, որ կեղծ դիպլոմները տրամադրվել են ոչ միայն ՀՀ, այլեւ օտարերկրյա, այդ թվում՝ Իրանի, ԱՄՆ-ի, Վրաստանի, ՌԴ-ի, Ուզբեկստանի եւ Իսրայելի մի քանի տասնյակ քաղաքացիների:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել